Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Վրաստանի ընտրությունը

Վրաստանի ընտրությունը
24.08.2024 | 09:39

Վրաստանի իշխող մեծամասնությունը մտադիր չէ Սահմանադրությունից հանել Եվրամիության և ՆԱՏՕ-ի ինտեգրման մասին հոդվածը, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Այս թեմային անդրադառնում եմ՝ վերահաստատելու համար այն պնդումս, որ չի կարելի Վրաստանի ներքաղաքական կյանքը դիտարկել «ռուսամետ- արևմտամետ» պարզունակ հարթության վրա:

ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու, Հարավային Օսիայի կամ Աբխազիայի պատկանելության հարցերում Վրաստանում վեճ գոյություն չունի, եթե նույնիսկ հռետորաբանության հարցերում որոշակի տարբերություններ կան:

Վրաստանում ծավալվում է ներքաղաքական դիսկուրս, որն ավելի շատ նման է արևմտյան երկրներում ծավալվող ներքաղաքական գործընթացներին, այլ խոսքով՝ պայքար է գնում, այսպես կոչված, նեոլիբերալ շահախմբերի և ստատուս-քվոն փոխել ցանկացող ուժերի միջև:

ՈՒ նաև Վրաստանում վեճ է պետականության ընկալման, ինքնաճանաչման վերաբերյալ:

Եթե «կոլեկտիվ» «Սաակաշվիլի» պայմանական անունով հանդես եկող ընդդիմությունն ամբողջովին վարկաբեկել է արևմտականությունը (մեր արևմտամետների նման) և Վրաստանը դիտարկում է՝ որպես արևմտյան ֆորպոստ, Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ», ապա Իվանիշվիլիի թիմը բալանսավորված քաղաքականության մեջ է տեսնում Վրաստանի սուբեկտության մեծացումը:

Հենց սրա մասին են Վրաստանի հոկտեմբերի 26-ի ընտրությունները՝ արդյո՞ք Վրաստանում կհաղթի «հակաՌուսաստանի» մոդելը, թե՞ Վրաստանի հասարակությունը քվե կտա բալանսավորված քաղաքականության մոդելին, որի կարևոր ուղղություններից մեկը նաև Ռուսաստանի հետ կանխատեսելի հարաբերություններն են:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ